Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 40-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2019 թվականի N 40-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվա­կանի դեկտեմբերի 22 N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակաման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 18-ի  N 1/փ-29 դրական եզրակացությունը, (կից ներկայացվում է) և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի  1-ին կետով, <<Քաղաքաշինությանմասին>> օրենքի 14.3 հոդվածի 5-րդ, 12-րդ, 14-րդմասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 6-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին                                                      

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.     Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի  գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և/կամ գործառնական նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում (Շիրակի մարզ քաղաք Արթիկ Բաղրամյան փողոց 10/13) գտնվող, Հայկ Հակոբյանի սեփականությունը հանդիսացող 0.01591 հա մակերեսով՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր` 08-002-0040-0159/ փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության` հասարակական կառուցապատման  գործառնական նշանակության հողի, այդ հողամասում առկա շինությանը բազմաֆունկցիոնալ առևտրի սրահ գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2.    Կատարված փոփոխությունը արտացոլել  համայնքի ընթացիկ քաղաքաշինական  քարտեզում և տարեկան ընթացիկ հաշվառման հողային հաշվեկշռում:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակման պահից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner