Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անուշ Աստոյանի 2025 թվականի սեպտեմբերի 08-ի թիվ 5229 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում գտնվող 08-002-0048-0007 կադաստրային ծածկագրով, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով փաստագրված (գրանցամատյան թիվ 1503) հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․02322 հա, որը օգտագործում է Անուշ Վռամի Աստոյանը: Օրինական 0․02322 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ որակավորման վկայական ունեցող անձի կողմից տրամադրված հողամասի հատակագիծ), Անուշ Վռամի Աստոյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում գտնվող, Անուշ Վռամի Աստոյանի (ծնված՝ 1955 թվականի դեկտեմբերի 12-ին) պատկանող, 08-002-0048-0007 կադաստրային ծածկագրով 0․02322 հա. մակերեսով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով փաստագրված (գրանցամատյան թիվ 1503) հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Շահումյան փողոց 16 բնակելի տուն հասցեն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Շահումյան փողոց 16 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անուշ Վռամի Աստոյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․02322 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3. Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություն:
4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում, օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: