|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1296-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 07.01.2025թ. N 4-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 6-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված՝ սույն թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով: Ուսումնավարժությունը ժամանակին նախապատրաստելու և արդյունավետ անցկացնելու նպատակով. Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով. 1. Նշանակել՝ Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ – համայնքի ղեկավարի տեղակալ` Ա.Հարությունյան Ուսումնավարժության արդյունքների ամփոփման խմբի պետ – աշխատակազմի քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող ` Ա. Թադևոսյան 2. Ուսումնավարժությունում ընդգրկել՝ տարահանման հանձնաժողովը, կազմավորումների ղեկավարներին 3. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալին՝ 1)մշակել և մինչ 12.09.2025թ. իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի փաթեթը, 2) կազմակերպել ուսումնավարժության մասնակիցների նախապատրաստումը, 3)ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին զեկուցել մինչև 22.09.2025թ. 4. Ուսումնավարժության մասնակիցներին` պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին 5. Սույն որոշումը ծանոթացնել ուսումնավարժության մասնակիցներին: 6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|