Այսօր: Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 48-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 48-Ա


Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 36-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին 1-ն կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ,3-րդ մասերով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Արթիկ համայնքի ավագանին                

ՈՐՈՇՈՒՄ  Է`

 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020թվականի հուլիսի 09-ի թիվ 36-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերևի մասում «36-Ն» -ի փոխարեն գրել «36-Ա»:

2) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ կերպ՝ «Արթիկի արևային էլեկտրոկայան» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու, կանոնադրական կապիտալը և կանոնադրությունը հաստատելու մասին:

3)Որոշման նախաբանից հանել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի հղումը

4) Ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ն կետը:

5) Որոշման 2-րդ կետում «ստեղծել» բառը փոխարինել «հիմնադրել» բառով:

6) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ կերպ. «Արթիկի Արևային էլեկտրոկայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը կազմում է 10 (տասը) հատ հասարակ (սովորական)  անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10.000 (տասը հազար)Հայաստանի Հանրապետության դրամ:Բոլոր 10 (տասը) բաժնետոմսերը տեղաբաշխված  են բաժնետերերի միջև և լրիվ վճարված են նրանց կողմից»:

1) <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրականընկերության բաժնետերերի խորհրդի անդամներ ընտրել՝

ա. Արտակ Մանվելի Գրիգորյան - խորհրդի նախագահ

բ. Ռոբերտ Ռուբենի Իգիթյան- խորհրդի անդամ

գ. Տաթևիկ Թաթուլի Աղաքարյան - խորհրդի անդամ

դ. Ոսկան Հովհաննեսի Վարդանյան -  խորհրդի անդամ

ե. Հարություն Հովհաննեսի  Հակոբյան - խորհրդի անդամ

2) <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրականընկերության վերստուգող հանձնաժողովի կազմում ընտրել 3 /երեք հոգի/՝

ա. Մարիամ Սեյրանի Փանոյան –հանձնաժողովի նախագահ

բ. Ռաֆիկ Գառնիկի Ղուլիջօղլյան- հանձնաժողովի անդամ

գ. Հովհաննես Գևորգի Կարախանյան- հանձնաժողովի անդամ

7) Ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ և 6-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

          Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 8 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԲՈՐԻՍ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1

(0244)5 20-21, 5 26-04

artik.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner