Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և ,,Տեղական տուրքերի և վճարների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին 
ՈՐՈՇՈՒՄ Է`
      1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի  ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վարձավճարների զեղչեր կիրառել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներին.
1) 100 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն`
ա. երկկողմանի ծնողազուրկ  երեխաները 
2) 50 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն`
ա.  I  և  II  կարգի հաշմանդամության խումբ ունեցող  ծնողների երեխաները
գ. միակողմանի ծնողազուրկ  երեխաները
դ. երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները
ե. Ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքների երեխաները՝  համայնքի ղեկավարի որոշմամբ
     2. Զեղչերի կիրառման պատասխանատվությունը դնել տվյալ հիմնարկի տնօրենի վրա:
     3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:            
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 12 անդամներ՝