02.07.25
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալների, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Արթիկ համայնքում
|
📝Համայնքային այցելությունների շրջանակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալների, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Արթիկ համայնքում։Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ Դավիթ Առուշանյանը դիտարկել է Արթիկ համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։ ✔️Պատասխանատուների առաջին կանգառը Հայրենյաց բնակավայրում է եղել, որտեղ ընթացքի մեջ են կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 281 մլն դրամ է կազմում: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին, 2025-ին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 613 մլն 523 հազար ...
Մանրամասն |
|
02.07.25
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավությամբ դիտարկվել է նաև Արթիկի բժշկական կենտրոնի շինաշխատանքների ընթացքը
|
📝Աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավությամբ դիտարկվել է նաև Արթիկի բժշկական կենտրոնի շինաշխատանքների ընթացքը։ ✔️Շուրջ 2 մլրդ 938 մլն դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում կառուցվելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոն։ Կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Պետական բյուջեից 2025-ին հատկացվել է 320 մլն դրամ, ավարտը նախատեսվում է 2027-ին։ ✔️<<Կառավարությունը ժամանակակից չափանիշների համապատասխան բժշկական հաստատություն ունենալու համար շատ լուրջ ներդրում է կատարում Արթիկ համայնքում, մոտ 3 մլրդ դրամ արժողությամբ այս ծրագրի իրականացման արդյունքում կունենանք կենտրոն, որն ապահովված կլինի բոլոր հարմարություններով։ Սա ...
Մանրամասն |
|
02.07.25
Արթիկ համայնքի 2025 թվականի աշխատանքային գործունեության առաջին կիսամյակի ամփոփիչ խորհրդակցություն
|
📝Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալներ Ալբերտ Այվազյանի, Արտուշ Հովհաննիսյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանն անցկացված համայնքի 2025 թվականի աշխատանքային գործունեության առաջին կիսամյակի ամփոփիչ խորհրդակցությանը։ ✔️Խորհրդակցությանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, Արթիկ համայնքի վարչական ղեկավարները, համայնքապատկան ՀՈԱԿ-ների տնօրենները, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարները։✔️Ողջունելով ներկաներին` Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է նմանօրինակ խորհրդակցությունները, որոնք խոսում են համայնքների հաշվետվողականության և պատասխանատվության ...
Մանրամասն |
|
01.07.25
Արթիկ համայնքում մեկնարկելու է թափառող կենդանիների ստերջացման գործընթացը
|
❗️❗️❗️Տեղեկացնում ենք Արթիկ համայնքի բնակչությանը, որ հուլիսի 3-ից Արթիկ համայնքում մեկնարկելու է թափառող կենդանիների ստերջացման և ամլացման գործընթացը։ ❗️❗️❗️Հորդորում ենք բնակչությանն իրենց ընտանի շներին պահել բակային հատվածներում, փողոց չթողնել` ստերջացման և ամլացման ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցների կողմից թափառող կենդանիների հետ չշփոթելու համար։
|
|
29.06.25
Հունիսի 29-ին բացվել է գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի հեղինակային ստեղծագործությունների ցուցահանդեսը
|
🖌🖌Այսօր Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը բացվել է Փանիկի արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի, գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի հեղինակային ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բացվել է գեղանկարչուհու ծննդյան օրը։ Այսօր սիրելի արվեստագետը դարձավ երեսուն տարեկան։🖌 🖌 Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, հայտնի արվեստագետներ, հյուրեր Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։🖌🖌 Ցուցահանդեսն ամբողջացրել է գեղանկարչուհու ստեղծագործական կյանքի անցած ճանապարհն, արտացոլել նրա գունային ընկալումները, որոնք համարձակ են և անկեղծ: Ցուցադրված ...
Մանրամասն |
|
27.06.25
ՀՀ բռնցքամարտի պատանիների առաջնությունում Արթիկի մարզահամալիրի սաները գրավել են հաղթական տեղերը
|
🎗🏆🎗#Նոր_հաղթանակներ Հունիսի 22-ից 27-ը Երևանի <<Դինամո>> մարզադահլիճում կայացել է բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունը։ Մրցաշարին մասնակցել են <<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի բռնցքամարտիկները։ 🥇🥈🥉Մեր սաներից առաջին տեղը գրավել է Արազ Ասատրյանը, Տարոն Ափոյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Աբել Ղազարյանը` երրորդ։ Տղաների մարզիչներն են` Ռուբեն Առաքելյանը, Նարեկ Մաթևոսյանը և Արթուր Մխիթարյանը։ 🎗🏆🎗Շնորհավորում ենք մեր տղաներին, մարզչական կազմին, <<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի տնօրինությանը` փայլուն հաղթանակն ապահովելու և Արթիկ համայնքի անունը բարձր պահելու համար։
|
|
26.06.25
Արթիկ համայնքում մեկնարկել է ամառային զորակոչը
|
🇦🇲🇦🇲 Այսօր` հունիսի 26-ին, Արթիկ համայնքում մեկնարկել է ամառային զորակոչը։ Արթիկ համայնքից հայկական բանակ են մեկնել 28 նորակոչիկներ։ Հայրենիքի պաշտպաններին ճանապարհելու արարողությանը ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանն, Արթիկ համայնքի վարչական ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատները, համայնքի բնակիչները։ Նորակոչիկներին իր օրհնությունն է հղել Տեր Սողոմոն Քահանա Մինասյանը` մաղթելով տղաներին բարի ծառայություն, առողջ ու անփորձանք վերադարձ հայրական օջախներ։ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը ծառայության մեկնող տղաներին ցանկացել է, որ ծառայությունն անցնի խաղաղ երկնքի տակ և առանց փորձությունների։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |