24.04.25
Ծաղիկների խոնարհում Արթիկի Բարեկամության զբոսայգու Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ
|
Ապրիլի 24-ին Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, ուժային կառույցների ղեկավարները, Արթիկ համայնքի բնակչությունը ծաղիկներ են խոնարհել Արթիկի Բարեկամության զբոսայգու Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ: Արթիկի համայնքապատկան ՀՈԱԿ-ների սաները հուշախաչքարի մոտ հանդես են եկել կատարումներով։Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել նաև Արթիկ համայնքի գյուղերում, իսկ <<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի սաների մասնակցությամբ հուշախաչքարի մոտ տեղի է ունեցել միջոցառում <<Ապրիլյան լռություն>> խորագրով` նվիրված Մեծ Եղեռնի 110-րդ ...
Մանրամասն |
|
23.04.25
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույց
|
☑️️ Ապրիլի 24-ին ️Արթիկի համայնքապետարանը կազմակերպում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ հետևյալ ժամանակացույցով` ☑️ 10։50 - քայլերթ Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցից` զորամասի դիմացից, դեպի Բարեկամության այգի, ☑️ 11:00 - ծաղիկների խոնարհման արարողություն Արթիկի Բարեկամության այգում տեղադրված Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ, ☑️ 11:45 - Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ միջոցառում` <<Ապրիլյան լռություն>> խորագրով։
|
|
22.04.25
Այսօր բացվել է Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզը
|
🏫 🌟 Արթիկ համայնքն ունեցավ նորակառույց, բոլոր հարմարություններով և նոր գույքով համալրված ևս 1 մանկապարտեզ։Այսօր մեծ հանդիսությամբ բացվել է Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզը։Բացման արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, Շիրակի մարզպետի և Արթիկի համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուները, երեխաների ծնողները, գյուղի բնակիչները, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։🏫🌟 Տոնական օրվա առթիվ ներկաներին օրհնանքի և բարեմաղթանքների խոսքեր է հղել Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, շնորհավորանքի խոսքով են հանդես եկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։ ...
Մանրամասն |
|
18.04.25
Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել 20 նախագիծ։ Օրակարգի բոլոր նախագծերը նախօրոք քննարկվել էին ավագանու հանձնաժողովներում և ընդունվել են ձայների մեծամասնությամբ: 📽 Արթիկ հանայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակումն Արթիկի համայնքապետարանի YouTube կայքում է` /Artik municipality-YouTube/:
|
|
11.04.25
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի հրավեր
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2025 թվականի ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը:
|
|
11.04.25
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը
|
📝 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է Շիրակի մարզի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը, որին մասնակցել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։📝 Մարզխորհրդի օրակարգային առաջին հարցը մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի առաջին եռամսյակի կատարման արդյունքներին է վերաբերել։ Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն` ապրիլի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 82,4 տոկոսով։ Ըստ հարկատեսակների ամենաբարձր կատարողականը տեղական տուրքերի գանձման առումով է ապահովվել` 140․9 տոկոս, ամենացածրը` անշարժ գույքի հարկը` 66 տոկոս։Սեփական եկամուտներն ամենաբարձրը կատարել է Արթիկ համայնքը` ...
Մանրամասն |
|
11.04.25
Այսօր մեծ հանդիսությամբ բացվել են հիմնանորոգված և նոր գույքով հագեցած Արթիկ քաղաքի թիվ 1, թիվ 3, թիվ 4 և Լեռնակերտ գյուղի մանկապարտեզները
|
🏨🌟 Այսօր մեծ հանդիսությամբ բացվել են հիմնանորոգված և նոր գույքով հագեցած Արթիկ քաղաքի թիվ 1, թիվ 3, թիվ 4 և Լեռնակերտ գյուղի մանկապարտեզները։ Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, Շիրակի մարզպետի և Արթիկի համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուները, Արթիկի համայնքի ավագանու անդամները, երեխաների ծնողները, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։🏫🌟 Տոնական օրը Նարեկ Եպիսկոպոս Ավագյանի օրհնությունից և բարեմաղթանքներից հետո ողջույնի և շնորհավորանքի խոսքով են հանդես եկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։ Մանկապարտեզների բացման կապակցությամբ, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |