2022 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) կկայանա հանրային քննարկումներ՝ 2023 թվականին Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից համաֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հայտերի կազմման նպատակով նախատեսված հետևյալ ծրագրերի վերաբերյալ՝
1. Արթիկ համայնքի թվով 6 գյուղերի գազատարի ներքին ցանցի կառուցում (Լեռնակերտ,Գեղանիստ, Հոռոմ, Մեծ Մաթաշ, Փոքր Մանթաշ և Հայրենյաց):
2. Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Իսահակյան 60 հասցեում գտնվող <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի և Արթիկ համայնքի <<Լեռնակերտի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի շենքերի հիմնանորոգում:
3.Արթիկ համայնքի Հոռոմ, Անուշավան գյուղերի մշակույթի տների վերանորոգում, Լուսակերտ գյուղի վարչական շենքի և համայնքային կենտրոնի տանիքների վերանորոգում, Մեղրաշեն գյուղի արվեստի դպրոցի վերանորոգում և Նոր Կյանք գյուղի երաժշտական դպրոցի վերանորոգում:
4. Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի թվով 12 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում: (Սասունցի Դավիթ 9 հասցեում, Սասունցի Դավիթ 6 հասցեում, Լմբատ 2 շենք 6 հասցեում, Լմբատ 2 շենք 18 հասցեում, Լմբատ 2 շենք 35 հասցեում, Լմբատ 1 շենք 45 հասցեւմ, Լմբատ 1 շենք 3 հասցեում, Լմբատ 1 շենք 5 հասցեում, Տուֆագործների 39 բ հասցեւմ և Տուֆագործների 39 գ հասցեում, Տոնականյան 32 շենք և Տոնականյան 38 շենք):
5. Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության և Բաղրամյան փողոցների և Սարատակ գյուղի 5-րդ փողոցի ասֆալտապատում:
6. Արթիկ համայնքի թվով 6 գյուղերի խմելու ջրագծի վերանորոգում: (Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Արևշատ, Գեղանիստ, Տուֆաշեն և Հայկասար գյուղեր):
7. Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի և 11 գյուղերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում:
Զեկուցող՝ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, տուրիզմի և արտաքին կապերի բաժնի պետ՝ Մովսես Մովսիսյան
Եղեք իրազեկ համայնքում իրականացվող գործընթացներին, մասնակցեք համայնքում կազմակերպվող հանրային քննարկումներին: