<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2022 թ. օգոստոսի 4-ին, ժամը` 11։00-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում (ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Ազատության հր. 1) տեղի կունենա <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուՖերի հանքավայրի Հարավային տեղամասում՝ 08-111-0016-0108 (3 հա), 08-111-0107-0010 (3 հա), 08-111-0019-0186 (2,5 հա) կադաստրային ծածկագրով ենթավարձակալված տարածքների շահագործման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին) փուլ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնում(հեռ. 0244 5 20 21)