Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի թիվ 120-Ն որոշումը և 2024 թվականի հոկտեմբերի 1-ին Արթիկի համայնքապետարանում կայացած գյուղատնտեսական նշանակության վարելահողի մրցույթի արդյունքների վերաբերյալ մրցույթային հանձնաժողովի կողմից կազմված 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն համարվող (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ) գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության, 3,00077հեկտար մակերեսով, 08-113-0234-0008 կադաստրային ծածկագրով, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N07062024-08-0032 վկայականով փաստագրված հողամասը 71000 (յոթանասունմեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով, 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Դավիթ Ստեփանի Ստեփանյանին, (անձնագիր՝ AL0616546, տրված՝ 2024 թվականի փետրվարի 7-ին 028-ի կողմից, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ գյուղ Փանիկ 28-րդ փողոց տուն 2)։
2․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր :
3․Պարտավորեցնել վարձակալին ՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման :