Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2303-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2024 թվականի N 2303-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ, 08-093-0118-0121 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0,8767 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՐԵԼԱՀՈՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ 0,36704 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի , Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի ,4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 22 թիվ 93-Ն որոշումը և 2024 թվականի նոյեմբերի 19-ին Արթիկի համայնքապետարանում կայացած գյուղատնտեսական նշանակության վարելահողերի մրցույթի արդյունքների վերաբերյալ մրցույթային հանձնաժողովի կողմից կազմված 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի մայիսի 08-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N08052024-08-0046 վկայականով փաստագրված 0,8767հեկտար մակերեսով,գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության և 0,36704 հեկտար մակերեսով,գյուղատնտեսական նպատակային նշանակության,արոտավայր գործառնական նշանակության հողատարածքը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով , 25 տարի ժամկետով , վարելահողը 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ , արոտավարը 6000 /վեց հազար / ՀՀ դրամ, ընդամենը 21000/քսանմեկ հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից <<ՏՈՒՖ ՄԱՅՆԻՆԳ>> սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (տնօրեն՝ Տիգրան Արամի Սարգսյան, անձնագիր՝ AP 0321901 տրված՝ 2014 թվականի սեպտեմբերի 16-ին,016-ի կողմից, հասցեն՝ Շիրակի մարզ քաղաք Գյումրի Սավոյան փողոց տնակ 224/271)։

2․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր : 3․Պարտավորեցնել վարձակալին՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner