 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2024 թվականի N 296-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԵՂԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ 57338599) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ՆԱՐԵԿԱՑԻ ՓՈՂՈՑ 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, Արթիկ համայնքի ավագանու 2023թ. նոյեմբերի 21-ի N 157-Ն որոշման հավելված 1-ի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հեղինե Հակոբյանի կողմից 2024 թվականի փետրվարի 28-ին ներկայացված հայտերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություններ անհատ ձեռնարկատեր Հեղինե Հակոբյանին 2024 թվականի առաջին եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Նարեկացի փողոց 6 հասցեում գտնվող օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Հեղինե Հակոբյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
28 ՓԵՏՐՎԱՐԻ 2024թ.
Ք.Արթիկ
Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում