Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 հունիսի 2023 թվականի N 601-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՌԻՃ ԳՅՈՒՂՈՒՄ ԼԵՄՎԵԼ ՎԱՐԴԳԵՍԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ՇՈՂԱԿԱԹ ԳԱԲՐԻԵԼԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով, հիմք ընդունելով Սամվել Լեմվելի Մկրտչյանի 2023 թվականի մայիսի 29-ի թիվ 3326 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

         Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Հառիճ  գյուղում Լեմվել Վարդգեսի Մկրտչյանին (ծնված՝ 1929 թվականի հուլիսի 1-ին) և Շողակաթ Գաբրիելի Գասպարյանին  (ծնված՝ 1927 թվականին) 2003 թվականի նոյեմբերի 3-ի  անշարժ  գույքի սեփականության  իրավունքի գրանցման   N 1431174 վկայականով  փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հառիճ գյուղում գտնվող 08-063-0023-0013 կադաստրային ծածկագրով 0,114 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Հառիճ 1-ին փողոց 20/1 բնակելի տուն հասցեն:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Ա. ՈՍԿԱՆՅԱՆ

 

02 ՀՈՒՆԻՍԻ 2023թ.  

Ք.Արթիկ 

Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում