ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2024 թվականի N 2258-Ա
Մ-1 ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ԿՄ 100+535-ԿՄ- 104+775ԿՄ ՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ի դեմս <<ճանապարհային դեպարտամենտ>> ՊՈԱԿ-ին 2021 թվականի մայիսի 7-ին տրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մ-1 Երևան-Գյումրի դեպի Վրաստանի սահման կմ 100+535-կմ 104+775կմ հատվածի N 1 շինարարության թույտվությունը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով սահմանված ժամկետում շինարարական աշխատանքների ավարտը դարձել է անհնար: Շինարարությունն ավարտելու և ավարտական ակտով ձևակերպելու նպատակով կառուցապատողը դիմել է Արթիկ համայնքի ղեկավարին շինարարության թույտվության սահմանված ժամկետը երկարաձգելու: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետությունում կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 124-րդ կետով և հիմք ընդունելով համապատասխան դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մ-1 Երևան-Գյումրի դեպի Վրաստանի սահման կմ 100+535-կմ 104+775կմ կմ հասցեում 2021 թվականի մայիսի 7-ին տրված N 1 շինարարության թույտվությամբ սահմանված շինարարության տևողությունը երկարաձգել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը: 2.Շինարարության թույտվության մեջ 7-րդ կետի <<այլ պայմաններ>> մասում կատարել գրառում սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
13 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024թ.
Ք.Արթիկ
Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում