Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 սեպտեմբերի 2022 թվականի N 715-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 51 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՔԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հարցի քննարկման համար հիմք է  հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի բնակիչ Գայանե Ավետիքի Մարտիրոսյանի (ծնված 1964 թվականի հունվարի 10-ին)2022 թվականի հուլիսի 26-ին N 3376 դիմումը:

    Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի   Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող 08-113-0044-0004 կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,08435հա մակերես, որը օգտագործում է Գայանե Ավետիքի Մարտիրոսյանը:  0,08435համակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց  սեփականության իրավունքով:         

     Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /1991թվականի մայիսի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի թիվ 1 որոշմամբ/ և Գայանե Ավետիքի Մարտիրոսյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 22-րդ և 24-րդ կետերով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

     1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկ  գյուղի 1-ին փողոց 51հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ, Արթիկ համայնք,  Փանիկ  գյուղի 1-ին փողոց 51 բնակելի տուն:         

    2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  Փանիկ  գյուղի 1-ին փողոց 51 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գայանե Ավետիքի Մարտիրոսյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ  սեփականության իրավունքով պատկանող 0,08435հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը  0,08435հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 

   3.Հողամասում 2001 թվականից հետո կառուցված շենք-շինությունները ճանաչել ինքնակամ:

   4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի  քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

   6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գայանե Ավետիքի Մարտիրոսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Ա. ՈՍԿԱՆՅԱՆ

 

09 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թ.  

Ք.Արթիկ