 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2025 թվականի N 752-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 2242-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի մայիսի 07-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-07052025-08-0207 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 11-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան գյուղի 2-րդ փողոց, 3-րդ փակուղի, 16/1 հասցեում գտնվող բնակելի տան, կից հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Աստղիկ Իսրաֆիլի Թորոսյանի և Վահան Գառնիկի Թորոսյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> N 2242-Ա որոշման մեջ <<5․>>-րդ կետից հետո ավելացնել <<6․>>-րդ կետը հետևյալ բովանդակությամբ <<6․Հողամասում առկա է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված անավարտ շինություն>>։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
15 ՄԱՅԻՍԻ 2025թ.
Ք.Արթիկ
Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում