 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈՒՆԻՍԻ 2023թվականի N 600-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՆԻՍՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՍԿԱՆԴԱՐ ԼՅՈՒԴՎԻԳԻ ԽԱԼԱԹՅԱՆԻՆ, ԱԼԻՍԱ ԳՈՒՐԳԵՆԻ ԽԱԼԱԹՅԱՆԻՆ, ՀԱԿՈԲ ԻՍԿԱՆԴԱՐԻ ԽԱԼԱԹՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏՅՈՄ ԻՍԿԱՆԴԱՐԻ ԽԱԼԱԹՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով, հիմք ընդունելով Արտյոմ Իսկանդարի Խալաթյանի 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 3455 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Գեղանիստ գյուղում Իսկանդար Լյուդվիգի Խալաթյանին (ծնված՝ 1950 թվականի մարտի 14-ին), Ալիսա Գուրգենի Խալաթյանին (ծնված՝ 1957 թվականի մարտի 21-ին), Հակոբ Իսկանդարի Խալաթյանին (ծնված՝ 1978 թվականի մայիսի 20-ին) և Արտյոմ Իսկանդարի Խալաթյանին (ծնված՝ 1981 թվականի փետրվարի 20-ին) 2003 թվականի նոյեմբերի 5-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 1664673 վկայականով փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում գտնվող 08-030-0021-0003 կադաստրային ծածկագրով 0,095 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Գեղանիստ 3-րդ փողոց 2 բնակելի տուն հասցեն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
02 ՀՈՒՆԻՍԻ 2023թ.
Ք.Արթիկ