Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2022 թվականի N 572-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԳԱԶ 31105, /Հ/Հ 616LL11/ ՄԱԿՆԻՇԻ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ  կետով, <<Հրապարակային  սակարկությունների  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աճուրդային հանձնաժողովի/աճուրդի կազմակերպիչ/՝ աճուրդի արդյունքների մասին 19.07.2022 թ.  եզրակացությունը.

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող 2006 թվականին  թողարկված ԳԱԶ 31105, /h/հ 616 LL 11/  մակնիշի   մարդատար ավտոմեքենան 403200  (չորս հարյուր երեք հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության  դրամ արժեքով վաճառել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  Հոռոմ գյուղի , 4փ., 10 տ հասցեի բնակիչ  Տիգրան Հարությունի Պասկևիչյանին:

2.    Կնքել առքուվաճառքի պայմանագիր, ներկայացնել նոտարական վավերացման և պետական գրանցման:    

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Ա. ՈՍԿԱՆՅԱՆ

 

25 ՀՈՒԼԻՍԻ 2022թ.  

Ք.Արթիկ