ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2022 թվականի N 570-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՂԱՐԿՎԱԾ VAZ 21703 /Հ/Հ 326 LL 70/ ՄԱԿՆԻՇԻ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱԻՍՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աճուրդային հանձնաժողովի /աճուրդի կազմակերպիչ/՝ աճուրդի արդյունքների մասին 19.07.2022 թ. եզրակացությունը.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող 2008 թվականին թողարկված VAZ 21703 /h/հ 326 LL 70/ մակնիշի մարդատար ավտոմեքենան 614 250 (վեց հարյուր տասնչորս հազար երկու հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գ. Հովտաշեն, 7 փ., տ.5 հասցեի բնակիչ Սեյրան Հակոբի Փիլոսյանին:
2. Կնքել առքուվաճառքի պայմանագիր, ներկայացնել նոտարական վավերացման և պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
25 ՀՈՒԼԻՍԻ 2022թ.
Ք.Արթիկ