 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2025 թվականի N 654-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՄԼԵՏ ՎԱՐԱԳՅԱՆԻՆ (ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ 61701418) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 19/15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Համլետ Վարագյանի կողմից 2025 թվականի ապրիլի 25-ին ներկայացված N 2276 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություններ անհատ ձեռնարկատեր Համլետ Վարագյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 19/15 հասցեում գտնվող օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար:
2․Թույլտվությունների ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Համլետ Վարագյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
25 ԱՊՐԻԼԻ 2025թ.
Ք.Արթիկ
Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում