 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2024 թվականի N 301-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 121-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 22-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-22022024-08-0157 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 31-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոց 40 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Գագիկ Ավագի Խաչատրյանի, Նունուշ Վաղինակի Խաչատրյանի, Աշոտ Գագիկի Խաչատրյանի և Դավիթ Գագիկի Խաչատրյանի գույքային իրավունքները վերականգնելու, ինքնակամ շինություններն օրինականացնելոի և հասցե տրամադրելու մասին>> N 121-Ա որոշման մեջ ավելացնել համասեփականատերերի <<Գագիկ Ավագի Խաչատրյանին (ծնված 1958 թվականի հունվարի 25-ին), Նունուշ Վաղինակի Խաչատրյանին (ծնված 1961 թվականի սեպտեմբերի 23-ին), Աշոտ Գագիկի Խաչատրյանին (ծնված 1981 թվականի հունվարի 25-ին) և Դավիթ Գագիկի Խաչատրյանին (ծնված 1982 թվականի ապրիլի 21-ին)>> ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը:
2.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
28 ՓԵՏՐՎԱՐԻ 2024թ.
Ք.Արթիկ
Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում