 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2024 թվականի N 2082-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՐԵՆ ԱՐՄԵՆԻ ԱՎԴԱԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով Կարեն Արմենի Ավդալյանի 2024 թվականի հոկտեմբերի 04-ի N 5445 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ՝ Կարեն Արմենի Ավդալյանին ( ծնված՝ 1994 թվականի նոյեմբերի 26-ին ) պատկանող 2024 թվականի հոկտեմբերի 03-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 03102024-08-0043/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի Գ․ Նարեկացու փողոց 2 բրդի պահեստ հասցեում գտնվող հողամասին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի բնակիչ՝ Կարեն Արմենի Ավդալյանին ( ծնված՝ 1994 թվականի նոյեմբերի 26-ին ) պատկանող 2024 թվականի հոկտեմբերի 01-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 01102024-08-0051/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի Գ․ Նարեկացու փողոց 5/3 շինություն հասցեում գտնվող հողամասին տրամադրել մեկ ընդհանուր հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի Գ․ Նարեկացու փողոց 5/3 շինություն հասցեն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թ.
Ք.Արթիկ
Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում