Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2024 թվականի N 298-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏՈՒՖԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով,հիմք ընդունելով Անահիտ Վասպուրականի Կարապետյանի 2024 թվականի հունվարի 17-ի թիվ 347 դիմումը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների(սահմանափակումների) վերաբերյալ N ԱՏ-28122023-08-1093 տեղեկանքը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքի ղեկավարի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքի 1 փողոց թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տան կառուցապատման ու սպասարկման համար զբաղեցրած 0,133348 հա մակերեսով հողամասի կարգավիճակի մասին» թիվ 5-Ա որոշման նախաբանում, «1․» և «2․» կետերում «Արամայիս Կարապետյան և Անահիտ Կարապետյան»-ի անուն, ազգանունները փոխարինել «Արամայիս Բարեղամի Կարապետյանին (ծնված 1963 թվականի մայիսի 25-ին), Անահիտ Վասպուրականի Կարապետյանին (ծնված 1959 թվականի մարտի 30-ին), Ազատուհի Արամայիսի Կարապետյանին (ծնված 1987թվականի սեպտեմբերի 05-ին), Արմենուհի Արամայիսի Կարապետյանին (ծնված 1988 թվականի օգոստոսի 20-ին) և Նարինե Արամայիսի Գրիգորյանին (ծնված 1990 թվականի օգոստոսի 25-ին)» բառերով ու թվերով :

2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Ա. ՈՍԿԱՆՅԱՆ

 

28 ՓԵՏՐՎԱՐԻ 2024թ.  

Ք.Արթիկ