 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2021 թվականի N 376-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ N 356-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել Արթիկի համայնքի ղեկավարի 2021թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Բաբաջանյան փողոց 3-րդ նրբանցք 21 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Բավական Շավանի Կարախանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 356-Ա որոշումը:
2. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ Բավական Շավանի Կարախանյանին հետ վերադարձնել 0,02993հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի համար վճարած 158.040 /մեկ հարյուր հիսունութ հազար քառասուն/ դրամ գումարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բավական Շավանի Կարախանյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԱՋԱՄՕՂԼՅԱՆ
25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թ.
Ք.Արթիկ