Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 216
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 3 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԹԱՌԱՆ ՄՈՒՇԵՂԻ ՃԱՎՌՇՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անթառան Մուշեղի Ճավռշյանի կողմից լիազորված Անահիտ Արտաշեսի Ճավռշյանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի N 5421 դիմումը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի 3-րդ փողոց 3-րդ փակուղի 3 բնակելի տուն հասցեում գտնվող 08-113-0021-0002 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,28583 հա, որից 0,28583 հա մակերեսով հողամասը Անթառան Մուշեղի Ճավռշյանին (ծնված՝ 1953 թվականի մայիսի 21-ին) սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական 0,28583 հա մակերեսով հողամասը և անշարժ գույքը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը /2022 թվականի հոկտեմբերի 31-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր,գրանցամատյան թիվ 4364/ և Անթառան Մուշեղի Ճավռշյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի 3-րդ փողոց 3-րդ փակուղի 3 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անթառան Մուշեղի Ճավռշյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,28583 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
  2. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
  3. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Արտաշեսի Ճավռշյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner