Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 971-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2022 թվականի N 971-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀՒ ՓՈՂՈՑ 8/7 ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> 2002 թվականի փետերվարի 2-ի N88 որոշումով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 15032022-08-0024 վկայականը, տրված 2022 թվականի մարտի 15-ին և քաղաքացի Նարեկ Կարապետի Վարդանյանի (նույնականացման քարտ՝ 000705335, տրված 2013 թվականի հուլիսի 3-ին, 028-ի կողմից) 2022 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 5282 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Նարեկ Կարապետի Վարդանյանին 2022 թվականի մարտի 15-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 15032022-08-0024 վկայականով փաստագրված Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Արթիկ քաղաք, Գարեգին Նժդեհի փողոց 8/1 նախկին բանկի շենք հասցեում գտնվող անշարժ գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Գարեգին Նժդեհի փողոց 8/7 սպասարկման համալիր հասցեն:

2.Նարեկ Կարապետի Վարդանյանին պատկանող 2022 թվականի մարտի 15-ին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 15032022-08-0024/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք Արթիկ քաղաք Գարեգին Նժդեհի փողոց 8/1 հասցեում գտնվող,08-002-0141-0034-001-001 կադաստրային ծածկագրով, 300,52քմ շինության գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ բնակարանների գործառնական նշանակությունից փոփոխել հասարակական գործառնական նշանակության՝ որպես կրթության և առողջապահության կենտրոն օգտագործելու նպատակով:

3.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարեկ Կարապետի Վարդանյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner