Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 135-Ն
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի   1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 94-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Եկամտային մաս

1) <<Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար>> 13513 տողում գրված <<58660000 հիսունութ միլիոն վեց հարյուր վաթսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<47330000 քառասունյոթ միլիոն երեք հարյուր երեսուն հազար>> թվով և բառերով:

 2) <<Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար>> 13514 տողում գրված <<19015600 տասնինը միլիոն տասնհինգ հազար վեց հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<18325600 տասնութ միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր>> թվով և բառերով:

2. Ծախսային մաս

1) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 1112 <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<207912460  երկու   հարյուր  յոթ միլիոն ինը հարյուր տասներկու  հազար  չորս հարյուր վաթսուն>> թիվը և բառերը փոխարինել  <<195892460 մեկ հարյուր իննսունհինգ միլիոն ութ հարյուր իննսուներկու հազար չորս հարյուր վաթսուն>> թվով և բառերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner