Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման N1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> 2002 թվականի փետերվարի 2-ի N88 որոշման դրույթներով և հիմք ընդունելով Արթուրիկ Փայլակի Սահակյանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 6018 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան գյուղում գտնվող, Արթուրիկ Փայլակի Սահակյանին պատկանող,2023 թվականի սեպտեմբերի 5-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №05092023-08-0053 վկայականով փաստագրված, 08-107-0021-0004 կադաստրային ծածկագրով, 0,0819հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում համապատասխան հողօգտագործում ապահովելու նպատակով: 2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան գյուղում գտնվող, Արթուրիկ Փայլակի Սահակյանին պատկանող,2023 թվականի սեպտեմբերի 5-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №05092023-08-0053 վկայականով փաստագրված, 08-107-0021-0004 կադաստրային ծածկագրով հողամասում կառուցված բնակելի տան(ներքին մակերեսը՝100,4քմ), հացատան(ներքին մակերեսը՝10,6քմ) և անասնաշենքի(ներքին մակերեսը՝75,6քմ) նշանակությունը (օգտագործման նպատակը) փոփոխել հասարակական նշանակության՝ որպես առևտրի սրահ օգտագործելու նպատակով: 3.Նշել, որ հողամասը՝ ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, բ) չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, գ) չի գտնվում Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, դ) չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: 4. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման: 5.Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի գործառնական նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: