Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի , Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ ր 3-րդ մասերի ,4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 22 թիվ 91-Ն որոշումը և 2024 թվականի նոյեմբերի 19-ին Արթիկի համայնքապետարանում կայացած գյուղատնտեսական նշանակության վարելահողերի մրցույթի արդյունքների վերաբերյալ մրցույթային հանձնաժողովի կողմից կազմված 2024 թվականի նոյեմբերի 19-իթիվ 1 և թիվ 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի մայիսի 08-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08052024-08-0031 վկայականով փաստագրված 0,26497հեկտար մակերեսով,գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողատարածքը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով , 25 տարի ժամկետով , 6000(վեց հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով , վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից <<ՏՈՒՖ ՄԱՅՆԻՆԳ>> սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (տնօրեն՝ Տիգրան Արամի Սարգսյան, անձնագիր՝ AP 0321901 տրված՝ 2014 թվականի սեպտեմբերի 16-ին,016-ի կողմից, հասցեն՝ Շիրակի մարզ քաղաք Գյումրի Սավոյան փողոց տնակ 224/271)։
2․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր :
3․Պարտավորեցնել վարձակալին՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման: