Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Յուրի Բունյաթի Նահապետյանի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի N 6156 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի ,,Լմբատ-2,, թաղամասում 08-002-0067-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,02575 հա մակերես, որը օգտագործում է Յուրի Բունյաթի Նահապետյանը: Օրինական 0,02575 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը (հիմք՝ Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996 թվականի մարտի 16-ի թիվ 3 որոշում) Յուրի Բունյաթի Նահապետյանի (ծնված 1946թվականի նոյեմբերի 30-ին) բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի Լմբատ-2 թաղամասում գտնվող 08-002-0067-0001 կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Հ․Այվազովսկու փողոց, 43 բնակելի տուն հասցեն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Հ․Այվազովսկու փողոց, 43 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Յուրի Բունյաթի Նահապետյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,02575հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,02575հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Յուրի Բունյաթի Նահապետյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: