Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՈՒՅՆ ՏԱՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՅՐԱՆ ՀԵՆՐԻԿԻ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ,ՇՈՂԻԿ ՍՄԲԱՏԻ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ,ԹԵՀՄԻՆԵ ՍԵՅՐԱՆԻ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՅՐԱՆԻ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սեյրան Հենրիկի Պասկևիչյանի 2024 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 6189 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող 08-067-0078-0003 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշմամբ հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,46078հա, որը օգտագործում են Սեյրան Հենրիկի Պասկևիչյանը,Շողիկ Սմբատի Պասկևիչյանը,Թեհմինե Սեյրանի Պասկևիչյանը և Հովհաննես Սեյրանի Պասկևիչյանը: Օրինական 0,46078հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշում),և Սեյրան Հենրիկի Պասկևիչյանի,Շողիկ Սմբատի Պասկևիչյանի,Թեհմինե Սեյրանի Պասկևիչյանի և Հովհաննես Սեյրանի Պասկևիչյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող, Սեյրան Հենրիկի Պասկևիչյանին(ծնված՝ 1963 թվականի հունիսի 21-ին),Շողիկ Սմբատի Պասկևիչյանին(ծնված՝ 1963 թվականի ապրիլի 30-ին),Թեհմինե Սեյրանի Պասկևիչյանին(ծնված՝ 1985 թվականի սեպտեմբերի 17-ին) և Հովհաննես Սեյրանի Պասկևիչյանին(ծնված՝ 1987 թվականի փետրվարի 26-ին) պատկանող հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 12-րդ փողոց 30 բնակելի տուն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի 12-րդ փողոց 30 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սեյրան Հենրիկի Պասկևիչյանի,Շողիկ Սմբատի Պասկևիչյանի,Թեհմինե Սեյրանի Պասկևիչյանի և Հովհաննես Սեյրանի Պասկևիչյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,46078հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,46078հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 2.Հողամասում առկա է ինքնակամ կառուցված 53,23քմ արտաքին մակերեսով բնակելի տուն(1-ին հարկ) և 53,23քմ արտաքին մակերեսով բնակելի տուն(2-րդ հարկ): 3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սեյրան Հենրիկի Պասկևիչյանին,Շողիկ Սմբատի Պասկևիչյանին,Թեհմինե Սեյրանի Պասկևիչյանին և Հովհաննես Սեյրանի Պասկևիչյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝05eb323e-eff1-4db0-81bb-c34ab3dde89d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner