Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 նոյեմբերի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑ 9/1 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոց 1-ին նրբանցք տուն 6 հասցեի բնակիչներ Դավիթ Արտաշեսի Ափոյանին և Լիաննա Մուշեղի Բզնունուն 2021թվականի նոյեմբերի 08-ին  տրվել էՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գորկու փողոց 9/1 հասցեում բնակելի տան  կառուցման N 21/22 շինարարության թույտվությունը: Ֆինանսական սղության պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված սահմանված ժամկետում շինարարական աշխատանքների ավարտը դարձել է անհնար: Շինարարությունն ավարտելու և ավարտական ակտով ձևակերպելու նպատակով կառուցապատողը դիմել է Արթիկ համայնքի ղեկավարին շինարարության թույտվության սահմանված ժամկետը երկարաձգելու:

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի               35-րդ  հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետությունում կառավարության 19 մարտի 2015թվականի թիվ 596-Ն որոշման 124-րդ կետով, հիմք ընդունելով Դավիթ Արտաշեսի Ափոյանի 2022 թվականի նոյեմբերի 04-ի  N 5284 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գորկու փողոց 9/1 հասցեում բնակելի տան կառուցման համար 02 հուլիսի 2021թվականի նոյեմբերի 04-ին տրված N 21/22 շինարարության թույտվությամբ սահմանված շինարարության տևողությունը երկարաձգել 2023թվականի  նոյեմբերի 08-ը:

2.Շինարարության թույտվության մեջ 7-րդ կետի <<այլ պայմաններ>> մասում կատարել գրառում սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

3.Երկարաձգման վերաբերյալ եռօրյա ժամկետում իրազեկել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Արտաշեսի Ափոյանին և Լիաննա Մուշեղի Բզնունուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner