Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Էդգար Սիմոնի Հովհաննիսյանի 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 6443 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան գյուղում Հովհաննես Ցոլակի Հովհաննիսյանին(ծնված 1940 թվականի հոկտեմբերի 25-ին), Գոհարիկ Աղասի Հովհաննիսյանին(ծնված 1935 թվականի հոկտեմբերի 12-ին) և Սիմոն Հովհաննեսի Հովհաննիսյանին(ծնված 1965 թվականի հուլիսի 18-ին) պատկանող, 2004 թվականի մայիսի 31-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №15112024-08-0051 վկայականով փաստագրված, 08-107-0039-0005 կադաստրային ծածկագրով, 0,153հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան 13-րդ փողոց 6/1 բնակելի տուն հասցեն: