Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> 2002 թվականի փետերվարի 2-ի N88 որոշումով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N2859297 վկայականը և քաղաքացի Ռուզաննա Ռուզվելտի Բաղդասարյանի (անձնագիր՝ AX0591692, տրված 2025 թվականի հունվարի 1-ին 028-ի կողմից) 2025 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 5592 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Ռուզաննա Ռուզվելտի Բաղդասարյանին պատկանող, 2011 թվականի նոյեմբերի 14-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N2859297 վկայականով փաստագրված, 109,5քմ շենք-շինության նպատակային նշանակությունը հասարակականից փոփոխել բնակելի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ բազմաբնակարան բնակելի շենքի տարածք գործառնական նշանակությունից փոփոխել բնակարան գործառնական նշանակության՝ որպես բնակելի տարածք օգտագործելու նպատակով: 2.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզաննա Ռուզվելտի Բաղդասարյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: