Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչների և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Փանիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության դիմումները ՈՐՈՇՈՒՄ Է ՝
1․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Փանիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և Արթիկ համայնքի բնակիչներին՝ համաձայն հավելվածի։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Փանիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և Արթիկ համայնքի բնակիչների հետ կնքել նվիրաբերության պայմանագրեր։ |