Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արամիկ Շահվալադի Դարբինյանի 2024 թվականի օգոստոսի 21-ի 4454 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Հառիճ գյուղում Արամիկ Շահվալադի Դարբինյանին ծնված՝ 1966 թվականի ապրիլի 01-ին, Վարսենիկ Բենիամինի Դարբինյանին ծնված՝ 1969 թվականի նոյեմբերի 28-ին, Ռուզաննա Արամի Դարբանինյանին ծնված՝ 1990 թվականի նոյեմբերի 28-ին 2003 թվականի հունվարի 07-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով /№ 360250/ փաստագրված Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Հառիճ գյուղում գտնվող 08-063-0008-0004 կադաստրային ծածկագրով 0,129հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Հառիճ 8 հողամաս հասցեն: