Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ցոլակ Մանվելի Մկրտչյանի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի N 6001 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի բնակիչ Ցոլակ Մանվելի Մկրտչյանին (ծնված՝ 1991 թվականի հոկտեմբերի 23-ին) պատկանող 2025 թվականի հուլիսի 14-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 14072025-08-0039/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 20/9 հասցեում գտնվող հողամասին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի բնակիչ Ցոլակ Մանվելի Մկրտչյանին (ծնված՝ 1991 թվականի հոկտեմբերի 23-ին) պատկանող 2025 թվականի հոկտեմբերի 14-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 14102025-08-0066/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 20/8 հասցեում գտնվող հողամասին տրամադրել մեկ ընդհանուր հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Հ․Բաղրամյան փողոց, 20/8 հողամաս հասցեն: