Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Էդգար Սիմոնի Հովհաննիսյանի 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 6443 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան գյուղում Հովհաննես Ցոլակի Հովհաննիսյանին(ծնված 1940 թվականի հոկտեմբերի 25-ին), Գոհարիկ Աղասի Հովհաննիսյանին(ծնված 1935 թվականի հոկտեմբերի 12-ին) և Սիմոն Հովհաննեսի Հովհաննիսյանին (ծնված 1965 թվականի հուլիսի 18-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 18-ի N 5 որոշմամբ հատկացված, 08-107-0039-0049 կադաստրային ծածկագրով, 0,11014հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան 13-րդ փողոց 22/2 հողամաս հասցեն: