Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, և հիմք ընդունելով « շենՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Փանիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման աշխատանքների ժամանակ դպրոցին պատկանող ապամոնտաժված սարքավորումներն ու գույքը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքին հանձնելու վերաբերյալ» N ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2024/15-1 պայմանագիրը ՈՐՈՇՈՒՄ Է ՝
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Փանիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից շենքի վերանորոգման աշխատանքների ժամանակ դպրոցին պատկանող ապամոնտաժված սարքավորումներն ու գույքը ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն` համաձայն հավելվածի։
2․ Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2025 թվականի գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություն։ |