ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ՜ ԲՆԱԿԻՉՆԵՐ,
Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 13-ին, ժամը 15:00-ին Արթիկի համայնքապետարանում տեղի կունենա հանրային քննարկում։
Օրակարգում՝ ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված` սուբվենցիոն ծրագրերով Արթիկ համայնքում իրականացվող ծրագրերի նախագծերի հանրային քննարկումն է.
- Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատում,
- Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում,
- Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի թվով 7 բազմաբնակարան շենքերի (Աբովյան 20, Աբովյան 21, Տոնականյան 24, Տոնականյան 33, Իսահակյան 19, Լմբատ 1, շենք 13, Լմբատ 2, շենք 36) տանիքների վերանորոգում,
- Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Կամոյի և Աղաքարյան փողոցների տուֆ քարով սալապատում,
- Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգու և Բարեկամության զբոսայգու բարեկարգում,
- Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի և հարակից Գարեգին Նժդեհ, Տոնականյան, Անկախության, Աբովյան, Չարենցի, Բաղրամյան փողոցների բարեկարգում՝ ասֆալտապատման միջոցով,
- Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի լուսավորության ցանցի ընդլայնում(Գր. Նարեկացի, Շիրակացի և այլն):
Առաջարկում ենք Արթիկ համայնքի բնակիչներին սերտ համագործակցել համայնքային իշխանությունների հետ, մասնակցել հանրային քննարկմանը և հանդես գալ հիմնավորված առաջարկություններով:
Ավելի բարեկարգ համայնք ունենալու համար կոչ ենք անում մասնակցել հանրային քննարկմանը, որը տեղի կունենա Արթիկի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում (հասցե` Արթիկ համայնք, ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1) 2022թ.-ի ապրիլի 13-ին, ժամը 15:00-ին:
Առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Արթիկի համայնքապետարանի <<Զարգացման ծրագրերի, տուրիզմի և արտաքին կապերի>> բաժնի պետ՝ Մ. Մովսիսյանին:
Ակնկալում ենք ձեր մասնակցությունը:
Հասցե՝ ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1
Հեռախոս` 0244 5-20-21, 094 82 15 51
Էլ. փոստ` artik.shirak@mta.gov.am
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ