Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Արթիկի թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՏԱԹԵՎԻԿ ՉԱՐՉՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
21/03/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/04/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 

Հավելված
Արթիկ համայնքի ղեկավարի
2022 թվականի մարտի 17-ի N 192-Ա որոշման

 

Հայտարարություն

 

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

 

Հայտատու`  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 4  մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու  համար անցկացվում է մրցույթ:

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը՝
1.իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը,
2.պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար,

3.լիազոր մարմին է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը,

4. կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը,
5.լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ձևաչափի և պահանջների համաձայն,
6.իրականացնում է օրենքով և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ: 

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն

1)տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1.1)բարձրագույն կրթություն,
1.2)վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի  առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով <<Նախադպրոցական կրթության մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի  19-րդ հոդվածի 3-րդ ենթակետը

2)իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր): 

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1)տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,
5)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
6)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն: 

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1)դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,.
2)տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,.
3)օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն,.
4)դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5)զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել,
6)ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են,
7)65 տարին լրացած քաղաքացիները: 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը 
1)դիմում,
2)մեկ լուսանկար` 3x4 չափսի,
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,

4)ինքնակենսագրություն,

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,
6)տեղեկանք` մշտական բնակության վայրից.

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերի պատճենները` բնօրինակի հետ միասին, ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1)թեստավորում
2)հարցազրույց:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով:
Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 11.04.2022թ. ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա՝ 21.04.2022թ.-ին  ժամը 11:00-ին

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ,  Ազատության հրապարակ 1, Արթիկի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճ

Հեռ..` (0244) 5 20 21

Վեբ կայք` artik.am

Էլ. փոստ` artik.shirak@mta.gov.am

Արթիկի համայնքապետարանի աշխատակազմ

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (18.8ԿԲ)
file (28.2ԿԲ)
file (34ԿԲ)
file (25.3ԿԲ)
file (20.9ԿԲ)
file (23.5ԿԲ)
file (21.8ԿԲ)
Բոլորը
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստ 20/03/2024 թվական մաս 2
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 31/01/2024 թ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 31/01/2024 թ
Արթիկ համայնքի ավագանու հերթական նստաշրջանի վերջին
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 21/07/2023 թ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 10/07/2023 թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 22/03/2022
 07.03.22 Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջա
08/02/2022թ.  Արթիկի ավագանու առաջին  նստաշրջանի հ
Արթիկ  համայնքի ավագանու արտահերթ  նիստ 24/01/2022
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 30/12/2021 թ
Արթիկ համայնքի 2022թ բյուջեի նախագծի հանրային քննա
Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի երդման արա
Ավագանու նիստ - 03.04.2018
Ավագանու նիստ - 19.03.2018
Ավագանու նիստ 25.01.2018թ.
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ Ն
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱ
Արթիկի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 2
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 28/11/2022 Թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 22/12/2022 Թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 20/01/2023 Թ
Ավագանու  նիստ 02.08.2018թ.
Ավագանու  նիստ 01.10.2018թ.
Ավագանու  նիստ 06.12.2018թ.
Ավագանու  նիստ 17.12.2018թ.
Ավագանու  նիստ 21.12.2018թ.
Ավագանու  նիստ 15.03.2019թ.
Արթիկի ավագանու հերթական նիստ: 30.07.2019թ
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 10.10.2019թ
2020 թվականի բյուջեի հանրային քննարկում, Արթիկ
Արթիկի ավագանու նիստ, 23.01.2020թ.
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 27. 03. 2020թ.
Արթիկի ավագանու նիստ 08 12 2020թ
Արթիկի ավագանու նիստ 23/12/2020թվական, մաս 1
Ավագանու արտահերթ նիստ 16.02.2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 15/04/2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 18/06/2021 թվական
Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի արտահերթ նիստ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 11/08/2023 թ
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 14/12/2023 թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner