2021թ հունիսի 19-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ՝ Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում։ Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը անվճար է։ Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր հողօգտագործող յուաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն ներակայացնի համապատասխան հայտեր, որը ամփոփվելու և ներկայացվելու է գյուղատնտեսական տոնավաճառների համակարգման խորհրդին։ Յուրաքանչյուր մասնակից իր հետ պետք է ունենա համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք՝ մշակվող հողատարածքների և արտադրվող արտադրանքի վերաբերյալ։