Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով` 2021թ. հունիսի 18-ին, ժամը 10:00-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1/ տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ հետրյալ օրակարգով՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 76-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից, Տուֆագործների փողոցի աջակողմյան հատվածում /նախկին պիոներական ճամբար տանող ճանապարհի/ գտնվող 0,45827հա մակերեսով արոտավայրը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով, վարձակալությամբ տրամադրելու և մրցութի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափերը հաստատելու մասին:
- Ընթացիկ հարցեր: