Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով` 2021թ. ապրիլի 15-ին, ժամը 14:00-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1/ տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ հետրյալ օրակարգով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 76-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեի
1-ին եռամսյակի կատարման վերաբերյալ հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020թվականի հուլիսի 09-ի թիվ 36-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և «Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020թվականի օգոստոսի 13-ի թիվ 50-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
5. «Արթիկի արևային կայան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին:
6. Արթիկ համայնքի Շիրակացի փողոց 9/22, Շիրակացի փողոց 9/23 և Շիրակացի փողոց 9/24 հասցեներում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության (1,24365 հա ընդհանուր մակերեսով) հողամասերն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
7. «Արթիկի արևային կայան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ բանկային երաշխիքի պայմանագիր ստորագրելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 65-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 65-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին:
10. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 65-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին:
11. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 65-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին:
12. Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող 2,34283 հա ընդհանուր մակերեսով հողամասն անհատույց (մշտական) օգտագործման տրամադրելու մասին:
13. Ընթացիկ հարցեր: