Արթիկի կենտրոնական հրապարակում մայիսի 28 ին ժամը 17:00-ին կնշվի Առաջին հանրապետության 101-ամյակն ու քաղաքային Վերջին զանգը: Միջոցառման ընթացքում նախատեսվում են ելույթներ Արթիկի արտադպրոցական մշակութային խմբակների սաների մասնակցությամբ: Իրենց համարներով հանդես կգան Արթիկի և հարակից համայնքների դպրոցների շրջանավարտները: Շրջանավարտների ելույթների համար խնդրում ենք նախապես հայտարարագրվել Արթիկի համայնքապետարանի կրթության, մշակույթի, երիտասարդության և հանրային կապերի բաժնում: Բոլորին հրավիրում են մասնակցել այս հրաշալի տոնին:
Արթիկի համայնքապետարան