2019 թվականի <<Կանանց միջազգային միություն>> տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը <<Կնոջ ձեռքերով>> ծրագրի շիջանակներում, ԱՊՀ երկրների ներգրավմամբ, անցկացնելու է <<Մոր և մանկան կերպարն աշխարհի ժողովուրդների ազգային տարազներում>> և <<Հեքիաթի մեջ>> խորագրերով միջազգային մանկական լուսանկարչական մրցույթը: Այս ֆոտոմրցույթը հնարավորություն կընձեռի տաղանդավոր լուսանկարիչների աշխատանքների օգնությամբ ցուցադրել աշխարհի ժողովուրդների ազգային կոլորիտը՝ ազգային տարազների և ժողովրդական հեքիաթների հերոսների կերպարների միջոցով:
Ցուցահանդեսը կանցկացվի Մոսկվայում և լուսանկարչական նախագծի մասնակից երկրներում:
Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +7 968 441 84 51 հեռ համարին: