Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2019 թվականի ապրիլի 30-ին, ժամը 11։00-ին Արթիկի համայնքապետարանում տեղի կունենա հանրային լսում։ Օրակարգում Արթիկ համայնքի գիշերային լուսավորության ցանցի արդիականացում և ընդլայնում՝ պետբյուջեից համայնքներին տրվող սուբվենցիոն ծրագրի քննարկումն է: Ծրագրի արժեքը 74.1 մլն.դրամ է:
Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է.
1. Արթիկ համայնքի կենտրոնական փողոցների և համայնք մուտք գործող ճանապարհների գիշերային լուսավորության լուսատուների փոխարինում նոր սերնդի էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:
2. Նախատեսվում է համայնքի մոտավորապես 10-11 կմ ներհամայնքային ճանապարհներին կառուցել նոր գիշերային լուսավորության ցանց:
Առաջարկում ենք Արթիկ համայնքի բնակիչներին սերտ համագործակցել համայնքային իշխանությունների հետ, մասնակցել հանրային քննարկմանը և հանդես գալ հիմնավորված առաջարկություններով: Հանրային քննարկման արդյունքում նոր կառուցվող լուսավորության ցանցում պետք է ներառվեն այն փողոցները, որոնց գիշերային ժամերի լուսավորվածությունն առավել անհրաժեշտ է և միտված է բարձրացնել համայնքի բնակչության գիշերային ժամերին տեղաշարժի անվտանգությունը:
Ավելի լուսավոր Արթիկ ունենալու համար ակնկալում ենք ձեր մասնակցությունը