Թրփանճեանգյուղականհամայնքներիզարգացմանծրագրի նպատակն է նպաստել Հայաստանիգյուղականհամայնքների կայուն տնտեսական զարգացմանը չափահաս բնակչության շարունակական կրթության, նրանց մոտ ձեռնարկատիրական գործունեության ծավալման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորման միջոցով:
Թրփանճեանծրագիրը տնտեսական հնարավորություններ է տրամադրում գյուղական համայնքների բնակչությանը հետևյալի միջոցով՝
- Ձեռնարկատիրականկրթություն
- Ֆինանսականաջակցություն
Ովքերկարողենդիմելծրագրին
- Ունեք իրատեսական բիզնես գաղափար
- Ունեք պատրաստակամություն մասնակցելու Ծրագրի կողմից կազմակերպվող դասընթացներին և զարգացնելու ձեռնարկատիրական կարողությունները
- Մտադիր եք իրագործել Ձեր իսկ բիզնես գաղափարը
- Վստահ եք, որբ Ձեր բիզնեսը կստեղծի աշխատատեղեր և կնպաստի Ձեր համայնքի զարգացմանը
Սահմանափակումներ
- Բիզնեսը չի կարող հիմնադրվել մարզկենտրոնում
- Բիզնեսը չպետք է ընդգրկի գյուղատնտեսության՝ անասնապահության և հողագործության ոլորտները
Դիմելուընթացակարգը
- Այցելեք Թրփանճեան ծրագրի Գյումրու գրասենյակ/ք. Գյումրի, Գայի 1/Տեխնոպարկ/, 302 սենյակ, հեռ 060612302/
- Լրացրեք դիմումը և հանձնեք գրասենյակ:
- Եթե Ձեր բիզնես գաղափարը իրատեսական է, Ձեզ հետ կկապվեն և կհրավիրեն մասնակցելու մեկ ամիս տևողությամբ դասընթացների ձեռնարկատիրական հմտություններ ձեռք բերելու, և կամ դրանք զարգացնելու համար:
- Դասընթացը ավարտելուց հետո, դուք կներկայացնեք Ձեր բիզնես ծրագիրը ժյուրիին, որը ներառում է կոմերցիոն բանկերի վարկային մասնագետներ, գյուղական համայնքների զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ և Թրփանճեան ծրագրի մարզային անձնակազմ:
- Ժյուրիի կողմից լավագույն գնահատականի արժանացած ծրագրերը երաշխավորվում են վարկավորման Թրփանճեան ծրագրի հետ համագործակցող բանկերի միջոցով, 6% տարեկան տոկոսադրույքով:
ԲիզնեսըհիմնադրելուցհետոդուքդառնումեքԹրփանճեանծրագրիգործընկերը, ինչընշանակումէ, որայնմշտապեսհետևումէՁերբիզնեսիզարգացմանը, ևեթեկարիքէլինում, Ծրագրիմարզայինանձնակազմըտրամադրումէանհրաժեշտաջակցությունևխորհրդատվություն: