Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 212
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2017 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՏԱԹԵՎԻԿ ՉԱՐՉՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
27/07/2017
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/08/2017
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

W Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա,

W գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա,

W պաշտպանված գրունտի տեխնոլոգիա

W ագրոէկոլոգիա,

W բույսերի պաշտպանություն,

W անասնաբուժական սանիտարական փորձաքննություն,

W անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում,

W խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն,

W հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա,

W կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա,

W կաշվի և մորթու արտադրության տեխնոլոգիա,

W մսի և մսամթերքի տեխնոլոգիա,

W պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա,

W գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում,

W գյու­ղատնտե­սության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ,

W գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում,

W կենսագործունեության անվտանգություն,

Wհողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հողաշինարարություն,

հողային կադաստր,

փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում, ագրոբիզնես,

ֆինանսներ (ըստ ոլորտի),

հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի),

ապահովագրական գործ,

¨ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա,

¨ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն,

¨ ապրանքագիտություն  մասնագիտությունների գծով:

                ՀԱԱՀ հեռակա ուսուցման դեպարտամենտում ուսուցումը կատարվում է միայն վճարովի համակարգում:

                Դիմորդներն ըստ մասնագիտությունների քննություններ են հանձնում հետևյալ առարկաներից.

                ա.) Ագրոնոմիա, ագրոէկոլոգիա, բույսերի պաշտպանություն, անասնաբուծություն, անասնաբուժական սանիտարական փորձաքննություն – մրցութային քննություններ` մաթե-մատիկա կամ կենսաբանություն (գրավոր, հանձնելը պարտադիր է) և կենսաբանություն** կամ քիմիա**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:

բ) անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում - մրցութային քննություններ` մաթեմատիկա կամ ֆիզիկա (գրավոր, հանձնելը պարտադիր է) և քիմիա** կամ կենսաբանություն**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:

                գ) Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն, մսի և մսամթերքի տեխնոլոգիա, պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա, հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրանքի տեխնոլոգիա, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, կաշվի և մորթու տեխնոլոգիա, գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր, հանձնելը պարտադիր է) և քիմիա** կամ ֆիզիկա**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:

                դ) Գյուղատնտեսության մեքենայացում, գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում, հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում, հողաշինարարություն և հողային կադաստր, փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր, հանձնելը պարտադիր է) և ֆիզիկա**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:

ե) Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում, ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ, ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգի), ագրոբիզնես և շուկայաբանություն, հողագույքային հարաբերություններ - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր), հայոց լեզու (գրավոր), օտար լեզու (գրավոր):

զ) Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում, ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում, սննդարդյունաբերության էկոնոմիկա և  կառավարում, ապրանքագիտություն   - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր), օտար լեզու**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:

Ծանոթություն Այս W նշանով մասնագիտությունների դիմորդները կարող են ընդունվելառանց ընդունելության քննությունների, որպես մրցութային առարկաների գնահատականներ հայտագրելով ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի նշված առարկաների քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:

-              ¨ նշված մասնագիտությունների գծով դիմորդները պարտադիր հանձնում են մեկ միասնական քննություն <<մաթեմատիկա>> առարկայից, իսկ <<հայոց լեզու>> և <<օտար լեզու>> առարկաների գնահատականները հայտագրում են ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի նշված առարկաների քննությունների գնահատականը:

Այն դիմորդներն, ովքեր իրենց ցանկությամբ կհանձնեն տվյալ մասնագիտության մրցութային առարկան, կօգտվեն առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:

* հայոց լեզվի (ոչ մրցութային քննություն) գնահատականը փոխանցվում է ատեստատից,

** նշված առարկաներից  քննություն հանձնողները մրցույթով ընդունվում են առաջին հերթին:

Ընդունելության յուրաքանչյուր քննության համար, դիմորդը համալսարանի դրամարկղ է մուծում 1500 դրամ, որն անկախ քննությանը մասնակցելուց կամ արդյունքից, հետ չի վերադարձվում:

                Դիմորդները ընդունող հանձնաժողովին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

                - դիմում (ըստ ՀԱԱՀ-ում հաստատված միասնական ձևի), 

                - կրթության մասին վկայականի բնագիրը,

                - 6 լուսանկար (3x4 սմ չափսի),

                - քաղվածք աշխատանքային գրքույկից (գյուղացիական և կոլեկտիվ տնտեսու¬թյուններում աշխատողները ներկայացնում են տեղեկանք գյուղական համայնքից),

                - նպատակային տեղերում ընդունվող դիմորդները ներկայացնում են ՀՀ գյուղատնտե-սության նախարարության կողմից տրված համապատասխան գործուղման ձև,

                - լրացուցիչ տեղեկանքներ (տեղեկանք` 1-ին և 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զին.ծառայող ծնողի զոհվելու մասին, հանրապետական կամ միջազգային օլիմպիադաներին մասնակցելու մասին փաստաթուղթ),

                - դիմորդներն անձնագիրն ու զին.գրքույկը (տեղեկանք զին. կոմիսարիատից` ժամկետային ծառայության անցնելու մասին) ներկայացնում են անձամբ:

                Փաստաթղթերն ընդունվում են ս/թ օգոստոսի 10-ից հոկտեմբերի 1-ը ՀԱԱՀ 2-րդ մասնաշենքի 430 սենյակում:

                Մանրամասների համար դիմել ՀԱԱՀ-ի հեռակա ուսուցման դեպարտամենտ (ք. Երևան, Տերյան 74, 2-րդ մասնաշենք, 430 սենյակ, հեռ. 56-23-25), կամ Արթիկի համայնքապետարանի կրթության, մշակույթի. սպորտի, երիտասարդության, հանրային կապերի բաժին (հեռ. 0244 5 20 21)

   

Բոլորը
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստ 20/03/2024 թվական մաս 2
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 31/01/2024 թ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 31/01/2024 թ
Արթիկ համայնքի ավագանու հերթական նստաշրջանի վերջին
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 21/07/2023 թ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 10/07/2023 թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 22/03/2022
 07.03.22 Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջա
08/02/2022թ.  Արթիկի ավագանու առաջին  նստաշրջանի հ
Արթիկ  համայնքի ավագանու արտահերթ  նիստ 24/01/2022
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 30/12/2021 թ
Արթիկ համայնքի 2022թ բյուջեի նախագծի հանրային քննա
Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի երդման արա
Ավագանու նիստ - 03.04.2018
Ավագանու նիստ - 19.03.2018
Ավագանու նիստ 25.01.2018թ.
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ Ն
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱ
Արթիկի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 2
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 28/11/2022 Թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 22/12/2022 Թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 20/01/2023 Թ
Ավագանու  նիստ 02.08.2018թ.
Ավագանու  նիստ 01.10.2018թ.
Ավագանու  նիստ 06.12.2018թ.
Ավագանու  նիստ 17.12.2018թ.
Ավագանու  նիստ 21.12.2018թ.
Ավագանու  նիստ 15.03.2019թ.
Արթիկի ավագանու հերթական նիստ: 30.07.2019թ
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 10.10.2019թ
2020 թվականի բյուջեի հանրային քննարկում, Արթիկ
Արթիկի ավագանու նիստ, 23.01.2020թ.
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 27. 03. 2020թ.
Արթիկի ավագանու նիստ 08 12 2020թ
Արթիկի ավագանու նիստ 23/12/2020թվական, մաս 1
Ավագանու արտահերթ նիստ 16.02.2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 15/04/2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 18/06/2021 թվական
Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի արտահերթ նիստ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 11/08/2023 թ
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 14/12/2023 թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner