Տարիներ շարունակ Արթիկ համայնքի բնակիչները պայմանագրային հիմունքներով տնամերձ հողամասերը ոռոգել են խմելու ջրով: Յուրաքանչյուր հողատիրոջ հուլիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման ջրի սակագնով տրվել է 200 խորանարդ մետր ջուր, սակայն ներկայիս ջրամատակարարման օպերատոր <<Վեոլիա Ջուր>>-ը կարծես չի ցանկանում պահպանել ընդունված կարգը:
Ոռոգման ջրի կարգավորման համար Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը քաղաքացիներին աջակցելու նպատակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Բանակցություններն ավարտվել են, և այժմ Արթիկի համայնքապետարանը հորդորում է իր ազգաբնակչությանը խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար արագացված ընթացակարգով պայմանագիր կնքել <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի հետ: